Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորի սպանության գործով

Սեպտեմբեր 19,2009 00:00

Օգոստոսի 28-ին Վայքի զորամասում դաժան ծեծի ենթարկված, ապա մահացած զինծառայող Արամ Մկրտչյանի գործը գտնվում է ՊՆ 8-րդ կայազորային քննչական ծառայության վարույթում: Երեկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը տեղեկացրեց, որ հեռացվել են գնդի հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Թումանյանը, ավտոծառայության պետ, մայոր Սամվել Աբգարյանը: Գնդի հրամանատար, գնդապետ Արայիկ Մուրադյանը ճանաչվել է ծառայության համար անհամապատասխան: Երրորդ գումարտակի հրամանատարն ու տեղակալը նույնպես ստացել են խիստ նկատողություններ:

Երեկ նախաքննությունն իրականացնող ավագ քննիչի կողմից ձերբակալվել է գնդի հրամանատարի տեղակալ, մայոր Մամիկոն Վարդանյանը, որին մեղադրանք է առաջադրվել զինվոր Արամ Մկրտչյանին ծեծի ենթարկելու եւ մարմնական վնասվածք հասցնելու համար: Փաստորեն, մինչեւ ձերբակալված կապիտան Անդոկ Գալստյանի կողմից ծեծի ենթարկվելը, կան ապացույցներ, որ Մ. Վարդանյանը նույնպես ծեծի է ենթարկել զինվորին: Նախաքննության ժամանակ պարզվել է նաեւ, որ օրվա պատասխանատուն պետք է լիներ հրամանատարի տեղակալ, մայոր Գեւորգյանը, սակայն Անդոկ Գալստյանին կանչել են փոխարինելու Գեւորգյանին, ինչին տեղյակ է եղել շտաբի պետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել