Նյու Յորքի առեւտրային բորսայում ոսկու գները ռեկորդային կերպով աճել են: Ոսկու 1 ունցիան թանկացել է $13.90-ով՝ դարձել է $1020.20: Ըստ gazeta.ru-ի, վերլուծաբանների կարծիքով, ոսկու գնի աճը պայմանավորված է ամերիկյան դոլարի արժեքի շարունակվող անկմամբ՝ մյուս արժույթների համեմատությամբ: Նշենք, որ ոսկու գնի նախկին ռեկորդը գրանցվել է կրկին նյույորքյան բորսայում, 2008 թվականի մարտի 18-ից, երբ 1 ունցիա ոսկու գինը կազմում էր 1003.2 դոլար: