Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՏՈՒԺԵԼ ԵՆ

Սեպտեմբեր 19,2009 00:00

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) երեկ հրապարակած սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշների, այս տարի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում, համեմատած նախորդ տարվա հետ, տնտեսության անկում է արձանագրվել՝ 18.4%: Այս ցուցանիշի համաձայն, Հայաստանում 10.8%-ով ավելացել է պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը՝ կազմելով 83 800 մարդ: Ընդհանուր առմամբ անկում է գրանցվել աշխատատեղեր ապահովող բոլոր ոլորտներում. ե՛ւ արդյունաբերության, ե՛ւ շինարարության, ե՛ւ ծառայությունների: ԱՎԾ-ի տվյալներով, արդյունաբերության ոլորտում տնտեսական անկումը կազմում է 11.9%, ծառայությունների ոլորտում՝ 1.4, գյուղատնտեսության՝ 1.5: Նկատենք, որ գյուղատնտեսությունը վերջին մեկ ամսվա ընթացքում բարելավվել է՝ արձանագրելով 0.6% աճ: Հատկապես զգալի է շինարարության ծավալների նվազումը հունվար-օգոստոս ամիսներին՝ 52.2 %: Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները նվազել են 29.9%-ով: Նվազել են նաեւ արտահանումը՝ 41.1%-ով, ներմուծումը՝ 27%-ով: Իսկ ՀՆԱ-ն կազմել է 176.8 միլիոն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել