«Առավոտի» սեպտեմբերի 17-ի համարում տպագրված «Հիմնարկն ավերվել է նախարարի գիտությամբ» հրապարակման առնչությամբ երեկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից հայտնեցին, որ իրենք «Ատոմէներգասեյսմանախագիծ» ընկերությունում սկսել են ուսումնասիրություններ կատարել, որի արդյունքներն առաջիկայում կտրամադրեն մեր թերթին: Հիշեցնենք, որ հրապարակման մեջ ընկերության տնօրեն Հրահատ Հակոբյանը վստահեցրել էր, որ պարտքերի մեջ խրված այդ պետական ընկերության արժեքավոր գույքը վաճառել են էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի գիտությամբ ու համաձայնությամբ: