Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքերը ապաշխարելու հատկություն չունեն»

Սեպտեմբեր 19,2009 00:00

«Ես գիտեմ՝ ինչքան դժվար է գալ այնպիսի մի փաստաթղթի, որ բոլոր կողմերը գոհ կլինեն. միշտ թվում է՝ հնարավոր է ավելի շատն ունենալ, բայց եթե իրատեսորեն մոտենանք, ես պետք է արձանագրեմ, որ, իհարկե, եթե ոչ 100%, բայց, համենայնդեպս, զգալի չափով Հայաստանը կարողացավ գործ ունենալ հզոր մի պետության հետ, որն այսօր աշխարհի մեծագույն տնտեսություններից մեկն է»,- երեկ Մամուլի ազգային ակումբում նման տեսակետ է հայտնել Ժողովրդավարության եւ համագործակցության Նյու- Յորքի ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Միհրանյանը՝ դրական գնահատելով հայ-թուրքական նախաստորագրած Արձանագրությունները:

«Ե՛վ Թուրքիայում, եւ՛ Հայաստանում կլինեն գործող ուժեր, որոնք դեմ կլինեն, որ այդ փաստաթղթերը ստորագրվեն ու վերականգնվեն դիվանագիտական հարաբերությունները, բայց վստահ եմ, որ մեծամասնությունը կկարողանա հասկանալ, որ այսօրվա իրավիճակում այդ հարաբերությունների նորմալացումն ունի ստրատեգիական բնույթ, եւ այս հարցի ձախողման հետեւանքները կարող են ավելի ծանր լինել»,- ասաց Ա. Միհրանյանը: Անդրադառնալով միջկառավարական պատմական հարցերին վերաբերող հանձնաժողովների ստեղծմանը՝ ասաց, որ չի բացառում, որ թուրքական կողմը կփորձի ուսումնասիրման ոլորտը նեղացնել. «Եկեք կարդանք արխիվները, պատմական փաստաթղթերը եւ եկեք խոսենք, թե եղե՞լ է ցեղասպանություն»: Բանախոսի կարծիքով, հայկական կողմի համար հանձնաժողովների գործունեությունը կօգտագործվի 2 պետությունների միջեւ վստահություն եւ հավատ ստեղծելուն եւ կնպաստի հարեւան պետությանը ապաշխարելու. «Չնայած թուրքական հոգեբանության, մենթալիտետի մեջ ապաշխարության հատկություն գոյություն չունի, բայց, եթե չլինի հարաբերությունների նորմալացում, եթե այս հարցը չքննարկվի թուրքական ներքին իրականության մեջ, դժվար է առաջընթաց ստանալ պատմական այս հարցերում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել