Լրահոս
Օրվա լրահոսը

Ստուգվում են հինգ տարին մեկ

Սեպտեմբեր 19,2009 00:00

Այս օրերին «ՀայՌուսգազարդը» իր բաժանորդների գազի հաշվիչները ստուգման է ենթարկում, ինչը բազմաթիվ գազօգտագործողների անհանգստության պատճառ է դարձել: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, այս ստուգումները պարբերական բնույթ են կրում. «Ամեն 5 տարին մեկ անգամ մենք գազի հաշվիչներն ուղարկում ենք ստուգաչափման, այնտեղ պարզում են՝ տվյալ հաշվիչը կենսունա՞կ է, թե՝ ոչ: Եթե կենսունակ է, ապա այն հետ ենք բերում, եթե ոչ՝ հաշվիչը փոխվում է նորով: Այդ փոփոխությունները կատարվում են մեր հաշվին: Սա ամրագրված է գազօգտագործման կանոններով»: Մեր հարցին, թե հաշվիչի ստուգման ժամանակ գազօգտագործողը գազից զրկվո՞ւմ է, թե՝ ոչ, Շ. Սարդարյանը պատասխանեց. «Այդ ժամանակահատվածում, երբ հաշվիչը հանում ենք, տեղը այլ հաշվիչ ենք դնում, որպեսզի գազօգտագործողը խնդիրներ չունենա: Մինչեւ այժմ այս ամենը շատ հարթ է ընթացել եւ որեւէ խնդիր չի առաջացել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել