Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԴԵՌ ՈՉ ՈՔ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ

Սեպտեմբեր 19,2009 00:00

«Հետք» էլեկտրոնային կայքը երեկ տեղեկացրել է, որ «ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումը, որը զբաղվում է թրաֆիքինգի հարցերով, արդեն իսկ հարցումներ է ուղարկել մի շարք վայրեր՝ մամուլում հրապարակված ինֆորմացիայի հավաստիությունը ճշտելու համար: Եթե տեղեկատվությունը հաստատվի, անպայման կձեռնարկվի համապատասխան միջոցներ»,- «Հետքին» փոխանցել է ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանը:

Մի քանի օր «Հետքը» փորձել է այս պատմության առնչությամբ մեկնաբանություններ ստանալ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լյուցենբերգերից: Ի վերջո, դեսպան Լյուցենբերգերն օգնականի միջոցով փոխանցել է, թե՝ աշխատանքային խիստ հագեցած գրաֆիկի պատճառով չի կարող հանդիպել խմբագրության հետ, եւ խոստացել է հրապարակման կապակցությամբ մեկնաբանություններ ներկայացնել եկող շաբաթ: Հիշեցնենք, որ խոսքը սեպտեմբերի 12-ին «Առավոտում» հրապարակված «Թրաֆիքինգ՝ «դիվանագիտական մակարդակով» հրապարակման մասին էր, որը վերաբերում էր Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերի ընտանիքում ՀՀ քաղաքացի Աստղիկ Դանիելյանին թրաֆիքինգի ենթարկելու փաստին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել