Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ ԷՐ ՊԵՏՔ

Սեպտեմբեր 19,2009 00:00

\"\"

Երեկ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հիշեցրեց, թե երկու տարի է անցել այն բանից, ինչ ՀՀ հիմնադիր նախագահը 10-ամյա լռությունը խախտելով՝ հրապարակայնորեն իրերն իրենց անուններով կոչեց: «Ի՞նչ է փոխվել այս ընթացքում: Ոչինչ:
Այսօր կան կուսակցություններ, որոնք նստացույցեր, հացադուլներ են անում, բա էն ժամանակ չէի՞ն լսում, թե ինչ էր ասվում:
Ասվում էր, չէ՞, այս իշխանությունների պարագայում էս երկիրն էս օրին է հասնելու: Էն ժամանակ մեզ մեղադրում, մեր դեմ բրոշյուրներ էիք տպում: Թե՞ այն ժամանակ դա ձեզ ձեռնտու էր: Չէ՞ որ այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում երկրում, երկու տարի առաջ էր կանխատեսվել»,- նկատեց
Ա. Սարգսյանը, որի հարցադրումները ակնհայտորեն ուղղված էին այս օրերին նստացույց եւ հացադուլ անող ՀՅԴ-ին:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել