Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

25 տարի անց

Սեպտեմբեր 18,2009 00:00

\"\"1984 թվականի սեպտեմբերին Մոսկվայի միությունների տան սյունազարդ դահլիճում սկսվեց շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի եւ հավակնորդ, այնուհետեւ 13-րդ թագակիր Գարրի Կասպարովի շախմատային դիմակայությունը, որը շարունակվեց երկար տարիներ: Նրանց սպորտային հակամարտությունը շուտով վերածվեց քաղաքականի, այնուհետեւ՝ անձնականի: Եվ այն ժամանակ ոչ ոք չէր ուզում զիջել ինչպես խաղատախտակի, այնպես էլ կյանքում՝ միմյանց ամեն գնով սեւացնելու ու վատաբանելու հարցում:

Բայց ժամանակն ամեն ինչ աստիճանաբար դնում է իր տեղը, իսկ տարիքը՝ հարկադրում վերաիմաստավորել անցյալը:

Այսօր շախմատի պատմության երկու երեւելիները որոշել են իրենց միջեւ ծայր առած պայքարի հոբելյանը նշել կրկին խաղատախտակի առջեւ նստելով: Դա ավելի շատ ցուցադրական պայքար է լինելու, այլ ոչ թե մարզական: Նրանք խաղալու են արագ շախմատ, թեեւ այն տարիներին պայքարում էին դասական շախմատում:

Պայմանավորվածության համաձայն, Կասպարովն ու Կարպովը խաղալու են այն բոլոր երկրներում, որտեղ ժամանակին վիճարկել են աշխարհի թագը: Դրանք են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իսպանիան, Անգլիան եւ ԱՄՆ-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել