Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Երեւանում անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողն ու մրցանակակիրները դրամական խոշոր պարգեւավճարներ են ստանալու: Մասնավորապես, Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած 100 կգ քաշային Էլմար Գասիմովին տրվելու է $ 150 հազար, իսկ արծաթե եւ բրոնզե մեդալակիրներին՝ համապատասխանաբար, $ 100 եւ $ 50 հազար: