Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ԱՆՏՎԵՐՊԵՆՈՒՄ

Սեպտեմբեր 18,2009 00:00

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն այս օրերին գտնվում է Բելգիայի Անտվերպեն քաղաքում, որտեղ այսօրվանից մեկնարկում է «InventiChess 2009» շախմատի միջազգային փառատոնը:

ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 15-րդ կարգի (մասնակիցների միջին վարկանիշը 2610 է) դասվող այս փառատոնի գրոսմայստերական մրցաշարում հայաստանցու մրցակիցներ լինելու են գրոսմայստերներ Էտյեն Բակրոն (Ֆրանսիա), Էմիլ Սուտովսկին (Իսրայել), Կրիշնան Սաշիկիրանը (Հնդկաստան), Բարթոշ Սոչկոն (Լեհաստան), Դեյվիդ Հաուելը (Մեծ Բրիտանիա), Յան Թիմանը (Հոլանդիա), Աննա Մուզիչուկը (Ուկրաինա), Անտոանետա Ստեֆանովան (Բուլղարիա), ինչպես նաեւ միջազգային վարպետ Բարթ Միխիլսը (Բելգիա):

Այսօր կայանալիք մեկնարկային տուրում Գաբրիել Սարգսյանը, որը, մրցաշարում վարկանիշով երկրորդն է, սեւերով խաղալու է առաջատար Էտյեն Բակրոյի հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել