Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՎԵՏ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

Սեպտեմբեր 18,2009 00:00

Կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառումը երեկ Ազգային գրադարանում համախմբել էր մի խումբ մտավորականների: Ցուցադրվեց կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված փաստավավերագրական ֆիլմ: Հնչեցին նաեւ Ա. Տերտերյանի «Սոխակը եւ վարդը» ռոմանսը եւ «Կրակե օղակը» օպերայից՝ «Օրորոցայինը»: Երաժշտագետ Գոհար Շագոյանը բազմիցս ուսումնասիրել է վարպետի գործերը եւ բացահայտել նրա ստեղծագործության առանձնահատկությունը. «Նրա երաժշտությունը համամարդկային է. ստեղծագործություններում միահյուսված են եվրոպականն ու հայկականը, նրա գործերի ներքին կառույցները խորին հայկական են եւ կառուցված կոմիտասյան հնչյունաշարի վրա: Նա այն եզակի կոմպոզիտորն է, որ բարձր նժարի վրա է դրել երաժշտությունը՝ գրաբարյան այբուբենի վանկարկմամբ. նա ավանդական մշակույթի կրողն է եւ միաժամանակ նորարարությունների ջատագով»: Միջոցառմանը ներկա էր նաեւ կոմպոզիտորի կինը՝ երաժշտագետ Իրինա Տիգրանովան: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ առաջիկայում նախատեսում են Հայրավանքում գտնվող կոմպոզիտորի տունը, որտեղ ինքը եւ թոռնուհին՝ Մաշան, խնամքով պահում են մեծ երաժիշտի իրերը, վերածել տուն-թանգարանի: Նա համոզված է՝ մարդկանց այցերը չեն լինի պատահական, այլ մտածված ու սպասված:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել