Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՍՈՒՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Սեպտեմբեր 18,2009 00:00

Այսօր «ՀայART»-ում կբացվի անվանի նկարիչ Էդվարդ Սասունի անհատական ցուցահանդեսը: Հեղինակը երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել է հայրենիքից դուրս: Հատկանշական է, որ ցուցահանդեսին ներկա են լինելու տարբեր երկրներում ապրող շուրջ 80 հայ անվանի իրավաբաններ, որոնք Հայաստան են այցելել մասնակցելու աշխարհի հայ իրավաբանների առաջին համաժողովին: Ողջույնի խոսքով հանդես կգա Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ելույթ կունենա արվեստաբան, Գեղարվեստի ակադեմիայի դասախոս Շուշան Ռշտունին: Հատուկ մանրապատումով (թեման՝ «Սասնա ծռեր») ցուցահանդեսի բացումը կազդարարի «Միհր» պարային պլաստիկայի թատրոնը, իսկ միջազգային մրցույթների դափնեկիր Տաթեւիկ Բաղդասարյանի ֆլեյտայի հնչյունների ներքո յուրօրինակ երկխոսության մեջ կմտնեն մարդը, գեղանկարչությունը եւ երաժշտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել