Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ԿՃԱՆԱՉԻ ԵՐԿՈՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 18,2009 00:00

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Ռեգիոնների կուսակցության» անդամ Անատոլի Տոլստուխովը երեկ հայտարարել է, որ 2010թ. հունվարի 17-ին կայանալիք նախագահական ընտրություններում Վիկտոր Յանուկովիչի հաղթանակից հետո Ուկրաինան կճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: «ԽՏՐՐպրտՏվՊպվՑ.net»-ի փոխանցմամբ, պատգամավորը նաեւ շեշտել է, որ իրեն հաճելի է եղել իմանալ Վենեսուելայի կողմից այդ երկրների անկախությունը ճանաչելու փաստը եւ հավելել է, թե «ավելի կարեւոր է այն, որ այդ գործընթացը տեղի ունենա ետխորհրդային տարածքում եւս»: Ավելի վաղ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու պատրաստակամության մասին հայտարարել էր նաեւ ինքը՝ Վիկտոր Յանուկովիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել