Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԱՎԵՍԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԱՄՆ-Ի ԵՎ ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Սեպտեմբեր 18,2009 00:00

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Լատինական Ամերիկայի երկրներին կոչ է արել պատրաստ լինել ԱՄՆ-ի էքսպանսիայի դեմ զինված դիմադրություն ցույց տալուն: Չավեսը հայտարարել է, թե Կոլումբիան, որը թույլտվություն է տվել իր տարածքում ամերիկյան ռազմական բազաներ ստեղծել, «կմնա Հարավամերիկյան ժողովուրդների միությունից լիակատար մեկուսացման մեջ», եթե բացատրություններ չտա ամերիկացիների հետ պայմանագրի բոլոր մանրամասների շուրջ: Չավեսը հասկացնել է տվել, որ մոտ ապագայում հնարավոր է, որ Վենեսուելան պատերազմի ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ հարեւան Կոլումբիայի հետ: Վերլուծաբանները հակված են լրջորեն քննարկել այս սպառնալիքները՝ առավել եւս Վենեսուելայի կողմից վերջերս ՌԴ-ից զենք եւ զինամթերք գնելու համար 2,2 մլրդ դոլարի վարկ ստանալու համատեքստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել