Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԻՐԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

Սեպտեմբեր 18,2009 00:00

Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Էֆրաիմ Սնեն կարծիք է հայտնել, որ այդ երկիրը ստիպված կլինի հարվածել Իրանին, եթե Միացյալ Նահանգներին չհաջողվի իրանական միջուկային ծրագրի հետ կապված նոր պատժամիջոցներ մտցնել: Նախկին նախարարի ասելով, եթե ԱՄՆ-ն այդպիսի պատժամիջոցներ չկիրառի, Իսրայելը կհայտնվի անկյունում եւ որեւէ այլ տարբերակ չի ունենա, քան՝ «միջոցներ ձեռնարկել»: Ի պատասխան ճշտող հարցին, Սնեն պարզաբանել է, որ խոսքը «ռազմական գործողությունների» մասին է: Սնեն միաժամանակ կարծիք է հայտնել, թե միջուկային Իրանի գոյությունը Իսրայելի համար անընդունելի է բազմաթիվ պատճառներով, որոնցից մեկն էլ այն է, որ «միջուկային» Իրանը ողջ մերձավորարեւելյան երկրներում կաջակցի ծայրահեղականներին, կսպառնա Իսրայելին: Եվ, վերջապես, արաբական աշխարհում Իրանի հակառակորդները՝ Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան, իրենց հերթին ձեռնամուխ կլինեն սեփական միջուկային զենքի ստեղծմանը: Նախկին նախարարն ասել է նաեւ, թե ներկայիս տնտեսական վիճակը «ոսկե հնարավորություն» է Իրանի վրա տնտեսական ճնշումներ գործադրելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել