Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄ՝ ՌԴ-Ի ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

Սեպտեմբեր 18,2009 00:00

Վրաստանի քաղաքացիները այլեւս չեն կարող Ռուսաստանի տարածք մտնել ռուս-ադրբեջանական ցամաքային սահմանով: Այդ սահմանով անցնել թույլատրվում է միայն ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիներին: Ռուսական ԶԼՄ-ների մատուցմամբ, երեկ այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը: Հիշեցնենք, որ Վրաստանը 2009թ. օգոստոսի 18-ին դուրս է եկել ԱՊՀ կազմից: Ինչպես փոխանցել է ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը, Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը կից Ռուսաստանի ներկայացուցիչը տեղեկացրել է Վրաստանի քաղաքացիներին ռուսական վիզաներ ստանալու հաստատված կարգի մասին: ՌԴ ԱԳՆ-ում բացատրել են, որ ռուսական կողմը Վրաստանի քաղաքացիների նկատմամբ չի կիրառել եւ չի կիրառում որեւէ հատուկ սահմանափակում. «Խոսքը իրավական անխուսափելի այն խնդիրների մասին է, որոնք առաջացել են ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու արդյունքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել