Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պայթյուն՝ Աֆղանստանում. կան զոհեր եւ վիրավորներ

Սեպտեմբեր 18,2009 00:00

Երեկ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, ոչ հեռու այն թաղամասից, որտեղ բնակվում են օտարերկրյա դիվանագետներ, եւ գտնվում են նաեւ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատները, էքստրեմիստ-մահապարտը ՆԱՏՕ-ի ուժերին պատկանող զրահամեքենա է պայթեցրել: Միջադեպին ականատես են եղել նաեւ «Reuters»-ի լրագրողները, որոնց փոխանցմամբ, կան զոհեր եւ վիրավորներ: Վերջիններիս օգնության են հասել աֆղան զինվորականներն ու շտապօգնությունը: Զոհերի թիվը 16-ն է, որոնցից 6-ը իտալացիներ են, վիրավորներինը՝ ավելի քան 55, այդ թվում՝ 10 խաղաղ բնակիչներ: Հայտնի է նաեւ, որ ոչնչացվել է պայթյունի վայրին մոտ կանգնած մի քանի մեքենա: Պայթյունը, որի պատասխանատվությունը ստանձնել են թալիբները, տեղի է ունեցել Աֆղանստանի գործող նախագահ Համիդ Քարզայի՝ քաղաքի կենտրոնում գտնվող նախագահական նստավայրում տված ասուլիսից որոշ ժամանակ անց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել