Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարբարոսություն՝ Հարավային Օսեթիայում

Սեպտեմբեր 18,2009 00:00

Հարավային Օսեթիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել այդ հանրապետության Պետական համալսարանի գրադարանի գրքերն այրելու փաստի առնչությամբ: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Էլդար Կոկոեւն ասել է, որ եթե անօրինական գործողությունների մասին այս տեղեկությունը հաստատվի, ապա ՌԴ Քրեական օրենսգրքի 160 հոդվածի հատկանիշներով՝ ուրիշի գույքը ոչնչացնելը, քրեական գործ կհարուցվի: Հիշեցնենք, որ Հարավային Օսեթիայում հարյուրավոր գրքեր այրելու մասին տեղեկությունները տարածվել էին երեքշաբթի օրը: Ասվում էր, որ գրքերն այրել են, որպեսզի տեղ ազատվի Ռուսաստանից որպես նվեր ուղարկված գրքերի համար: Ականատեսների ասելով, գրքերը համալսարանից մինչեւ հանրակացարան տեղափոխվել էին ռազմական բեռնատարներով եւ նետել ուղիղ կրակի մեջ: Տեղի ունեցածից անմիջապես հետո ԶԼՄ-ներում հայտնվել էին հանցագործությունը փաստող բազմաթիվ հրապարակումներ եւ լուսանկարներ, բայց համալսարանի ղեկավարությունը շարունակում է հերքել տեղի ունեցած փաստը: Որոշ տվյալներով՝ այրված գրքերի մեծ մասը վրացական է եղել: Նախօրեին Վրաստանի ԱԳՆ-ն տեղի ունեցածը բարբարոսություն է որակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել