Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սպիտակ տանը մեղադրեցին դավաճանության մեջ

Սեպտեմբեր 18,2009 00:00

Սպիտակ տունը որոշել է հետաձգել Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու՝ դեռ նախորդ վարչակարգի օրոք նախատեսված եւ Մոսկվային գրգռած ծրագրի իրականացումը: BBC-ի փոխանցմամբ, երեկ այդ մասին հայտարարել է ամերիկյան կառավարության ներկայացուցիչը:

Վերլուծաբանների կարծիքով, այս որոշումը կարող է հարթել Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները: Հիշեցնենք, որ Կրեմլը առարկություններ էր ներկայացրել իր սահմանից ոչ հեռու հակահրթիռային «վահանի» ստեղծման դեմ, համարելով, որ այն սպառնալիք է Ռուսաստանի ազգային անվտանգության համար, իսկ Վաշինգտոնը հավաստիացնում էր, որ դա արվում է իրանական հրթիռները չեզոքացնելու նպատակով:

Աղբյուրի փոխանցմամբ, Սպիտակ տունը հետաձգել է այդ ծրագրի իրագործումը, որովհետեւ «համոզվել է, որ Իրանը շատ առաջ չի գնացել միջմայրցամաքային հրթիռների ստեղծման գործում, ինչպես ակնկալվում էր, իսկ Միացյալ Նահանգների եւ եվրոպական մայրաքաղաքների վրա հարձակումների սպառնալիքն էլ ամենեւին մեծ չէ»:

Լեհաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը ամերիկյան CNN-ին այս առնչությամբ տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնի այդ քայլը «աղետ եւ դավաճանություն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել