Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԿՐԹՕՋԱԽ՝ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ

Սեպտեմբեր 18,2009 00:00

Սեպտեմբերի 15-ին Աշտարակում բացվել է «Հայաստանի եվրոպական քոլեջ» հիմնադրամի բաժանմունքը: Ըստ Հայաստանում Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանի՝ նման կրթօջախներ կան հանրապետության գրեթե բոլոր մարզերում, իսկ Գյումրի, Վանաձոր եւ Գավառ քաղաքներում գործում են Եվրոպական ակադեմիայի մասնաճյուղեր: Սկզբում մտադրություն է եղել Աշտարակում բացել հենց ակադեմիայի մասնաճյուղ, սակայն ժամանակի սղության պատճառով բավարարվել են միայն քոլեջի ստեղծմամբ: Այս պահին լուծված է քոլեջի շենքի հարցը. այն վերանորոգվել ու կահավորվել է եվրոպական չափանիշներով: Առաջիկայում բոլոր լսարաններում կտեղադրվեն համակարգիչներ: Քոլեջում սովորում է Աշտարակի եւ հարեւան բնակավայրերի 51 երեխա՝ մենեջմենթ եւ հաշվապահական աուդիտ մասնագիտություններով: Աշտարակում վերջին տասը տարվա ընթացքում բացվել ու փակվել է մի քանի համալսարան: Այժմ քաղաքում, բացի դպրոցներից, գործում է մեկ ուսումնարան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել