Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱՄՇՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Սեպտեմբեր 18,2009 00:00

ՀՀ վճռաբեկ դատարանի Քրեական գործերով պալատը սեպտեմբերի 16-ի որոշմամբ բեկանել է «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի նկատմամբ համաներում կիրառելու մասով քրեական վերաքննիչ դատարանի հուլիսի 15-ի որոշումը: Դատարանը մասնակիորեն բավարարել է քրեական վերաքննիչ դատարան ներկայացված ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի բողոքը: Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Գ. Շամշյանը մեղավոր էր ճանաչվել դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար եւ դատապարտվել 350 հազար դրամ տուգանքի, իսկ վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել համաներում կիրառել եւ գործի վարույթը կարճել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել