Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻՆ ԿՓՐԿԵՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Սեպտեմբեր 18,2009 00:00

Գրեթե ամեն օր Հանրապետական հիվանդանոցն ընդունում է Երեւանից եւ մարզերից ժամանած ծանր հղիություն տանող բազմաթիվ կանանց: Այստեղ մեծ թվով նորածիններ են ծնվում, որոնք հատուկ խնամք են պահանջում: Ուստի այս հիվանդանոցի նեոնատալոգիական բաժանմունքը, որտեղի մասնագետների հսկողության տակ են մնում հատուկ խնամք ունեցող նորածինները, բարձրակարգ տարատեսակ սարքավորումների կարիք է զգում: Հենց սա հաշվի առնելով էլ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ն Հանրապետական հիվանդանոցի նեոնատալոգիական բաժանմունքին (Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտ) է հատկացրել ժամանակակից ինկուբատորներ, շնչառության ապահովման համակարգեր, մոնիտորներ եւ առաջին անհրաժեշտության այլ սարքավորումներ: Սա կատարվել է BirthLink հ/կ-ի մասնագետների հետ միասին, քանի որ այս ոլորտում հ/կ-ն մեծ փորձ ունի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել