Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՎԱՐԿ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Սեպտեմբեր 18,2009 00:00

Արժույթի միջազգային հիմնադրամը հնարավոր է Հայաստանին եւս 60 մլն դոլարի վարկ տա: Այդ մասին ԱՄՀ-ն արդեն աշխատանքային նախնական պայմանավորվածություններ է ձեռք բերել մեր երկրի իշխանությունների հետ: Լրացուցիչ վարկի տրամադրումը կախված է նրանից, թե Հայաստանը մինչ օրս որքան է կատարել Պահուստային վարկերի մասին համաձայնությունում ամրագրված իր պարտավորությունները: ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը հոկտեմբերի վերջին այդ հարցը մանրամասն կքննարկի, ու եթե հավանություն տա, մեր երկիրը տնտեսական ճգնաժամի դեմ պայքարելուն ուղղված հերթական վարկը կստանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել