Քանի որ խաղողագործության եւ գինեգործական արտադրության ոլորտները գյուղատնտեսության նախարարությունն է համակարգում, երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է հենց այդ նախարարությանն էլ ճանաչել լիազոր մարմին, որը պետք է ապահովի «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքի կիրարկումը: Գյուղնախարարության վրա է դրվել նաեւ արտադրության եւ շրջանառության բոլոր փուլերում կերի, կերի հետ շփվող նյութերի եւ կերային հավելումների անվտանգության պետական վերահսկողության պարտավորությունը: Լրացում կատարելով իր նախկին որոշումներից եւս մեկում՝ կառավարությունը սահմանել է, որ արտադրվող կաթնամթերքում կաթի փոշի օգտագործելու դեպքում համապատասխան նշում արվի բաղադրության կազմում։ Այս որոշումն ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանը: