Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԵՔՍՈՒԱԼՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ՝ ԿԱԽՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Սեպտեմբեր 17,2009 00:00

Ըստ սեքսոլոգների՝ յուրաքանչյուր տղամարդ ինտիմ կյանքում ունի իր «կանոնները»

Ո՞վ կմտածեր, որ տղամարդու խառնվածքն ու սեքսուալությունը մեծապես կախված է այն մասնագիտությունից, որը նա ընտրում է ողջ կյանքի համար: Յուրաքանչյուրը գիտակցաբար է ընտրում իր մասնագիտությունը եւ այդ ընտրության վրա ազդում են նրա անձնական հետաքրքրությունները, բնավորության առանձնահատկություններն ու հակվածությունները: Դրանում համոզվել են բժիշկ-սեքսոլոգները, որոնց պնդմամբ տեղին ու ճիշտ է՝ «ասա մասնագիտությունդ, եւ ես կասեմ, թե դու ինչպիսին ես անկողնում» արտահայտությունը:

Ահա նրանց կատարած հետազոտությունների արդյունքները:

Քաղաքական եւ հասարակական գործիչ.- Այս գործով զբաղվում են այն մարդիկ, ովքեր ի զորու են տպավորություն թողնել եւ նրանց համար դժվար չէ գրավել կանանց ուշադրությունն ու համակրանքը: Այս ոլորտի տղամարդիկ սեքսի ժամանակ զգայուն են, ակտիվ, սակայն հիմնականում գործում են «ոչ թե որակ, այլ քանակ» սկզբունքով: Նրանց սեքսը հիշեցնում է նախընտրական քարոզարշավ. «մինչեւ»-ը շա՜տ խոստումնալից է, իսկ «հետո»-ն՝ հիասթափեցնող:

Գործարար.- Գաղտնիք չէ, որ բիզնեսը թույլ նյարդեր ունեցողների համար չէ. դաժանությունն ու վճռականությունն այս ոլորտի տղամարդիկ ստիպված դրսեւորում են բիզնեսում գոյատեւելու համար եւ դա հաճախ արտացոլվում է նրանց սեքսուալ վարքագծի մեջ: Մի դեպքում տղամարդը շարունակում է հետեւել ավանդական սովորույթին՝ իշխելով սիրային մենամարտում, իսկ մյուսում՝ նախաձեռնությունը տալիս է զուգընկերուհուն: Որքան էլ ցավալի է՝ նրա բիզնեսի ծաղկումը կարող է վկայել ոչ այնքան բարձր սեքսուալ պահանջների մասին. նա աշխատում է գիշեր-ցերեկ՝ մոռանալով մարդկային սովորական ուրախությունների մասին (դրանցից մեկն էլ սեքսն է): Այսպիսով՝ աննկատ ու աստիճանաբար ինտիմ կյանքը մղվում է երկրորդ պլան: Կա մեկ այլ տարբերակ եւս. տղամարդը՝ անընդունակ լինելով լիարժեքորեն վայելել ինտիմ կյանքը (էրեկցիայի թուլացում, սեռական ցանկության նվազում, այլ խանգարումներ), իր նմանատիպ խնդիրներից «թաքնվում» է աշխատանքի մեջ եւ նրա կյանքում այլ կիրք է հայտնվում, որը ոչ միայն փող է բերում, այլեւ՝ բավարարվածության զգացում:

Գիտնական.- Տղամարդը, ով մեր օրերում իրեն թույլ է տալիս զբաղվել գիտությամբ, միանգամայն յուրօրինակ բնավորություն ունի. մշտապես ծանրաբեռնված լինելով ինչ-որ գաղափարներով՝ հաճախ նա կտրվում է երկրային կյանքից: Հնարավոր է զարմացնի զուգընկերուհուն՝ օրինակ, ասելով, որ իր 29-30 տարեկան հասակում միայն զգացմունքների ոլորտում է փորձ կուտակել, իսկ գործնականում՝ անզոր է ու անփորձ: Սեքսոլոգները վաղուց են հաստատել՝ որքան բարձր է ինտելեկտը, այնքան դժվար է անկողնում, բայց դա չի նշանակում, թե նա «թույլ» է, պարզապես նրա սեքսուալ ապրումներն ավելի բարդ ու բովանդակալից են: Այդուհանդերձ, անվիճելի է, որ գիտնական տղամարդիկ օժտված են յուրահատուկ քնքշությամբ եւ ռոմանտիզմով:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել