Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՂՋԻԿՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՀՈՒՆԳԱՐԻԱ

Սեպտեմբեր 17,2009 00:00

Ֆուտբոլի Հայաստանի աղջիկների մինչեւ 19 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 18-ին մեկնելու է Հունգարիա, որտեղ հաջորդ օրվանից սկսած մինչեւ սեպտեմբերի 24-ը մասնակցելու է այդ տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնատի առաջին որակավորման փուլի խմբային մրցաշարին: Հունգարիայում մեր թիմի մրցակիցները լինելու են հյուրընկալ երկիրը, Բելգիան եւ Լատվիան:

Ուսումնամարզական հավաքին հրավիրված են եղել՝

դարպասապահներ

Թագուհի Գրիգորյան («Բանանց») եւ Լիլիթ Բարսեղյան («Վանաձոր»)

պաշտպաններ

Նարե Բեյբության («Բանանց»), Սոնա Շահինյան («Բանանց»), Հասմիկ Երեմյան («Ֆուրման»)

կիսապաշտպաններ

Մերի Արաբյան («Բանանց»), Անի Զոհրաբյան («Վանաձոր»), Ժաննա Ասլիկյան («Վանաձոր»), Մարիամ Պետրոսյան («Գյումրի»), Քրիստինե Գրիգորյան («Բանանց»), Տաթեւիկ Մանուկյան («Քոլեջ»), Քրիստինե Մանգասարյան («Բանանց»), Մարինե Կարապետյան («Քոլեջ»), Անահիտ Դավթյան («Վանաձոր»)

hարձակվողներ

Վանանե Նանայան («Վանաձոր»), Էլեոնորա Դավթյան («Բանանց»), Լիլիթ Կարապետյան («Բանանց»), Գայանե Դավթյան («Վանաձոր»):

Մեր խմբի խաղացանկն այսպիսին է.

19.09. Բելգիա-Հայաստան, Հունգարիա-Լատվիա:

21.09. Հունգարիա-Հայաստան, Լատվիա-Բելգիա:

24.09. Հայաստան-Լատվիա, Բելգիա-Հունգարիա:

Մեր 19 տարեկան աղջիկներին հաջող մրցելույթներ ենք մաղթում: Բայց ՀՖՖ մամուլի քարտուղարության՝ երեկ տարածած հաղորդագրությունում մի հարց հաստատ թերի է մնացել: Նախորդ օրվա հաղորդագրությունում տեղեկացնում էր, որ նույն Սամվել Ադամյանը սեպտեմբերի 19-ին Երեւանում գլխավորելու է մեր ազգային հավաքականը: Գուցե որոշվել է, որ մասնագետը Ֆինլանդիայի խաղից անմիջապես հետո՞ մեկնի Հունգարիա: Բայց կհասցնի՞, արդյոք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել