Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՔՉԱՄԻ ԿԱՐԾԻՔԸ

Սեպտեմբեր 17,2009 00:00

«Ես չեմ կարող գնահատականներ տալ հայ հասարակության արձագանքին, բայց ինչ վերաբերում է թուրք հասարակությանը, ապա թուրքական մամուլում հրապարակումների հիման վրա ինձ մոտ կարծիք է ձեւավորվում, որ Արձանագրությունները հասարակական լուրջ աջակցություն ունեն»,- «Արմինֆոյի» թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել թուրք պատմաբան, սոցիոլոգ եւ հրապարակախոս Թաներ Աքչամը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների միջեւ նախաստորագրված Արձանագրությունները: «Եթե երկու կողմերը ցանկանում են կարգավորել իրենց հարաբերությունները, ապա ինչո՞ւ հասարակայնությունը չաջակցի այդ նախաձեռնությանը: Այդ փաստաթղթերի ստորագրմանը լուրջ դիմադրություն է ցուցաբերվում ամենից առաջ Թուրքիայի Ազգայնական եւ Հանրապետական ժողովրդական կուսակցությունների կողմից, ինչը կարելի է հասկանալ, քանի որ այդ երկու կուսակցություններն էլ խիստ շահագրգռված են Թուրքիայում ավտորիտար կառավարման եւ մեկուսացման պահպանման հարցում»,- նշել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել