Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում տեղի կունենա «Բաց երաժշտություն» փառատոնի հերթական համերգը՝ մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Արամ Ղարաբեկյան): «Հուշանվեր Իտալիայից» խորագրով համերգի մենակատարներն են Ֆեդերիկո Մոնդելչին (սաքսոֆոն, Իտալիա) եւ Աննա Մարիա Կյուրին (մեցցո սոպրանո, Իտալիա): Երեկոյի ընթացքում կհնչեն համաշխարհային դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններ: