Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՐՈԶՈՒՆ ԿՊԱՇՏՈՆԱՎԱՐԻ ԵՎՍ 5 ՏԱՐԻ

Սեպտեմբեր 17,2009 00:00

\"\"Եվրախորհրդարանը չորեքշաբթի օրը եւս հինգ տարի պաշտոնավարման ժամկետով Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրել է Ժոզե Մանուել Բարոզուին: BBC-ի մատուցմամբ, Եվրոպական խորհրդարանում աջակենտրոնների խմբակցությունը գլխավորող 53-ամյա պորտուգալացու օգտին քվեարկել է 736 պատգամավորներից 382-ը: Բարոզուի թեկնածությանը «դեմ» է քվեարկել 219 պատգամավոր: Վերջինս Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն էր: Նրա թեկնածությունը ավելի վաղ պաշտպանել էին Եվրամիության անդամ բոլոր 27 երկրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել