Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՐԱՆՋԱՏՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Սեպտեմբեր 17,2009 00:00

Սուխում-աբխազական պատրիարքարանի կառավարիչի պարտականությունները կատարող Վիսսարիոնը հայտարարել է վրացական ուղղափառ եկեղեցուց անջատվելու վերաբերյալ պատրիարքարանի հոգեւոր սպասավորների ընդունած որոշման մասին: «Lenta.ru»-ի մատուցմամբ, Վիսսարիոնն ասել է, թե 2008թ. օգոստոսի զինված հակամարտությունից եւ Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելուց հետո աբխազ հոգեւորականները բազմաթիվ անգամ դիմել են Մոսկվայի պատրիարքարան՝ խնդրելով աբխազ ուղղափառներին ընդունել իրենց կառավարման ներքո, սակայն վերջինը մերժել է այդ կոչերը:

Աբխազական եկեղեցին մտադիր է նախկինի պես աջակցություն ակնկալել ռուսական ուղղափառ եկեղեցուց, թեեւ վերջինը տվյալ պահին վրացական դիրքորոշման կողմնակիցն է:

Երեկ Վրաստանի պատրիարքարանը հայտարարել է, թե չի ճանաչում աբխազական ուղղափառ եկեղեցին եւ այն համարում է ինքնահռչակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել