Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեդվեդեւի վարկանիշն էլ «այնպես՝ ոչինչ է»

Սեպտեմբեր 17,2009 00:00

\"\"«Reuters» գործակալության փոխանցմամբ, օրերս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շատ նրբորեն ակնարկել է 2012թ.-ին ՌԴ նախագահի ընտրությունների ժամանակ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ մրցակցության մեջ մտնելու իր պատրաստակամության մասին:

Մեդվեդեւն այդպիսի հայտարարություն է արել երեքշաբթի օրը՝ արեւմտյան վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ, որտեղ հանդես է եկել Ռուսաստանում սպասվող բարեփոխումների մասին ծրագրային ճառով: Նա իր վարկանիշը համեմատել է Պուտինի վարկանիշի հետ՝ ասելով. «Իմ վարկանիշն էլ այնպես՝ ոչինչ է, եւ մենք պետք է դրա մասին մտածենք»: Մեդվեդեւը միաժամանակ հավաստիացրել է, որ այդ հարցում ինքը կխորհրդակցի իր 57-ամյա գործընկերոջ հետ՝ վստահեցնելով, որ ընտրողները, «ինչպես միշտ, կպաշտպանեն իր ընտրությունը»:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ վարչապետ Պուտինը «Վալդայան ակումբի» անդամների հետ հանդիպման ժամանակ չէր բացառել նախագահի պաշտոնին վերադառնալու հնարավորությունը՝ ասելով, թե ինքը այդպիսի որոշում ընդունելուց առաջ կխորհրդակցի Մեդվեդեւի հետ, որը ՌԴ նախագահի պաշտոնում 2008թ.-ին ընտրվել է իր երաշխավորությամբ: Այդ հանդիպումից օրեր անց լրագրողները փորձել էին Մեդվեդեւից անձամբ ստանալ մեկնաբանություն Պուտինի հայտարարության առնչությամբ: «Կարթագենը պետք է կործանվի, նշանակում է, որ պատասխանը պետք է ստացվի… Ես ինձ համար ոչինչ չեմ կանխատեսում, ոչինչ չեմ բացառում»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել