Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մահապատի՞ժ, թե՞ կտտանք

Սեպտեմբեր 17,2009 00:00

\"\"ԱՄՆ-ի Օհայո նահանգում հետաձգվել է 52-ամյա Ռոմելլ Բրումի մահապատիժը: Նա մահվան է դատապարտվել 14-ամյա մի երեխայի սպանության համար: Մահապատիժը պետք է իրականացվեր երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 15-ին, բայց մահապատժի իրականացման ժամանակ բանտի աշխատակիցները երկու ժամ շարունակ անհաջող փորձեր են արել գտնելու մահապատժի ենթարկվածի երակները՝ մահացու թույնի ներարկում անելու համար ու չեն գտել: Բանն այնտեղ է հասել, որ մահապատժի ենթարկված Բրումը իր օգնությունն է առաջարկել դահիճներին՝ փորձելով բռունցքների շարժումով լարել երակներն ու թունավոր ներարկումն ինքն իրեն անձամբ անել, բայց՝ դարձյալ ապարդյուն: Հետո նա նստել է մահապատժի սեղանին, ափերով բռնել դեմքն ու արտասվել: Նրա երակները գտնելու ապարդյուն փորձեր եղել են նաեւ դրանից հետո: Բանտի աշխատողները, «Newsru»-ի մատուցմամբ, ի հայտ եկած դժվարությունների մասին հաղորդել են նահանգապետ Թեդ Սրիկլենդին: Վերջինս հրամանագիր է ստորագրել մահապատիժը մեկ շաբաթով հետաձգելու մասին: Associated Press-ի փոխանցմամբ, դատապարտյալի պաշտպան Թիմ Սվինին տեղի ունեցածը համարել է իր պաշտպանյալի նկատմամբ իրականացված կտտանք եւ նահանգի գլխավոր դատարանի նախագահին ուղղած իր նամակում հայտարարել է, որ եթե, այսպես կոչված՝ «փորձառու աշխատակազմը այդքան երկար ժամանակ, իբր, փնտրել է ներարկում անելու տեղը, ապա նրանց աշխատանքի արդյունավետությունը այլեւս հարցականի տակ է դրվում: Ստեղծվում է իրավիճակ, երբ մահապատժի իրականացման ժամանակ նման փորձերը կարող են գնահատվել որպես դաժան եւ հակաարդյունավետ» եւ ամերիկյան Սահմանադրությանը հակասող:

Ի դեպ, աղբյուրի ասելով, բանտապանը դատապարտյալի նկատմամբ մահապատժի հետաձգման որոշումը ստանալուց հետո սեղմել է Բրումի ձեռքը եւ շնորհակալություն հայտնել խիզախության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել