Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի համար Ռուսաստանն էլ է «չարի առանցք»

Սեպտեմբեր 17,2009 00:00

ԱՄՆ ազգային հետախուզությունը Ռուսաստանը ներառել է Միացյալ Նահանգների շահերին սպառնացող երկրների ցանկում: ԱՄՆ-ի հիմնական պոտենցիալ «ոչ բարեկամների» թվում մատնանշվել են Իրանը, Հյուսիսային Կորեան եւ Չինաստանը: Այս մասին ասված է երեքշաբթի օրը ԱՄՆ ազգային հետախուզության հրապարակած զեկույցում, որը վերաբերում է ԱՄՆ-ի առաջիկա չորս տարիների ռազմավարությանը: Ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերի զեկույցում ասված է, թե Իրանն ու Չինաստանը ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնում են իրենց հրթիռա-միջուկային հավակնություններով: Հատկապես շեշտվում է վտանգը «անկանխատեսելի վարքագիծ» ունեցող Հյուսիսային Կորեայի կողմից: Ռուսաստանը, որը թեեւ որոշ կարեւոր նախաձեռնություններում համարվում է ԱՄՆ-ի գործընկերը, «բայց նաեւ կարող է շարունակել հնարավորություններ գտնել՝ իր հզորությունն ու ազդեցությունը ուժեղացնելու, որպեսզի կարողանա խոչընդոտներ ստեղծել ԱՄՆ-ի կողմից իր շահերի հետապնդման համար»: Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը «չարի առանցք» կազմող այն նոր վտանգավոր եռյակն է, որն ունի բալիստիկ հրթիռներ, եւ Արեւմուտքի համար դժվար է անտեսել այդ փաստը: Միաժամանակ զեկույցի հեղինակները գտնում են, որ պոտենցիալ սպառնալիքը դեռ չի նշանակում, թե այդ երկրների հետ նորմալ հարաբերություններ ունենալ հնարավոր չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել