Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՊԱԳՐՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԱՏԼԱՍԸ

Սեպտեմբեր 17,2009 00:00

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ 1500 օրինակով լույս է տեսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլասը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվերով աշխատանքները իրականացրել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երկրաբաշխության եւ քարտեզագրության կենտրոնը՝ 2007-2009 թվականներին:

Ատլասը պատմաաշխարհագրական տեսանկյունից ամբողջական պատկերացում է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: Ատլասում ամփոփված է միջին եւ խոշոր մասշտաբների շուրջ 70 քարտեզ, տեքստեր, սխեմաներ եւ բազմակողմանի տեղեկատվություն՝ ԼՂՀ կազմավորման, աշխարհագրական դիրքի, բնական պայմանների եւ ռեսուրսների, բնակչության, տնտեսության եւ մշակույթի մասին: Ներկայացված են նաեւ Արցախի հայերի պատմական զարգացման մեջ էական դեր ունեցած աշխարհաքաղաքական եւ ռազմաքաղաքական իրադարձություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել