Լրահոս
Օրվա լրահոսը

Նախիրը գողացել են

Սեպտեմբեր 17,2009 00:00

Մեկ անգամ չէ «Առավոտը» գրել, որ Նոյեմբերյանում անասնագողություններ հաճախ են լինում: Եվ ահա մի քանի ամիս ընդմիջումից հետո կրկին Նոյեմբերյանի սահմանագոտում վերսկսվեցին անասնագողությունները: Սեպտեմբերի լույս 16-ի գիշերը Բաղանիս գյուղում առեւանգվել են Հրանտ Եդիգարյանի 26 կովը եւ ձին: Բաղանիսի բնակիչներից տեղեկացանք, որ անասնագողության հետքերը հարեւան Ոսկեվան գյուղի Խլեզձոր հանդամասով տանում են դեպի Ադրբեջանի հետ սահման: Տավուշի սահմանագոտում կատարված բազմաթիվ անասնագողություններն այդպես էլ չբացահայտված են մնում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել