ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ նախորդ օրը Երեւանի Պարոնյան փողոցի թիվ 6 շենքին հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: «Նիսսան 350» մակնիշի 88 ՕՍ 666 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ֆիլիպ Չիտեչյան) վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու: Մարմնական վնասվածքներ էին ստացել եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 29-ամյա Լիաննա Ալեխանյանը, 28-ամյա Տաթեւիկ Երեմյանը, 26-ամյա Աննա Խաչատրյանը, 65-ամյա Սառա Գալստյանը եւ 26-ամյա Աննա Ենոքյանը: