Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Սեպտեմբեր 17,2009 00:00

2008 թվականի նոյեմբերի 24-ին Իջեւան քաղաքում առանձնակի դաժանությամբ սպանվել էր քաղաքի բնակիչ, Իջեւանի շուկայում տարադրամի փոխանակությամբ զբաղվող Վալերի Աղինյանը, նրանից հափշտակել էին 17 միլիոն դրամին համարժեք գումար: Սույն գործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր այս տարվա մայիսի վերջից, մեղադրյալի աթոռին երկուսն էին՝ 1977 թ. ծնված Արտակ Միշայի Ճաղարյանը եւ 1963 թ. ծնված Սամվել Գրիգորի Չապուխյանը: 2009 թ. սեպտեմբերի 16-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռաֆիկ Մելքոնյան) մեղադրյալներին դատապարտեց ցմահ ազատազրկման: Դահլիճը դատավճիռները դիմավորեց ծափահարություններով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել