«Ես միշտ էլ համոզված եմ եղել, որ ինչպես մարդիկ, այնպես էլ պետությունները իրենց հարեւանների հետ պետք է պահպանեն նորմալ, բարիդրացիական հարաբերություններ, եւ ես այդ համոզմունքն եմ ունեցել նաեւ այն ժամանակ, երբ դեռեւս ՀՀԿ անդամ չեմ էլ եղել, եղել եմ կոմունիստական կուսակցության անդամ: Ես գտել եմ, որ հերիք է մեր պետությունը իր հարեւանների հետ թշնամական հարաբերություններ ունենա: Եվ, ընդհանրապես, անհատ մարդը եւս իր հարեւանների հետ պետք է նորմալ հարաբերություններ ունենա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Կարդացեք վաղվա համարում: