Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԸ ԳԻՇԵՐԸ ԳՆԱՑԵԼ ԷԻՆ ՏՈ՞ՒՆ

Սեպտեմբեր 17,2009 00:00

\"\"

ԱԳՆ առջեւ ՀՅԴ հացադուլին, ըստ հայտարարվածի՝ մասնակցում են 24 դաշնակցականներ: Հայտնի է, որ հացադուլի մասնակիցները պետք է մինչեւ հացադուլից դուրս գալը չբացակայեն տվյալ վայրից: Բայց սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, ժամը 05:30-ի սահմաններում, երբ Գագ
իկ Շամշյանն այցելել է Հանրապետության հրապարակ՝ նկատել է, որ ԱԳՆ-ի դիմաց հացադուլին մասնակցող 24 հոգուց ներկա էին միայն 8-10-ը, որոնք փաթաթված ծածկոցներով՝ քնած էին ԱԳՆ լուսամուտների տակ: Իրենց ծառայողական ավտոմեքենայում քնած էին նաեւ այդ վայրում հսկողություն իրականացնող ոստիկանները: Գագիկ Շամշյանի հարցին, թե որտե՞ղ է հացադուլավորների մի մասը՝ նրանցից մեկը, որն արթուն էր, պատասխանել է. «Տղերքը գնացել են տներով, շուտով կգան»:

Լուսանկար՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել