Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հավաք՝ ընդամենը երկու օրով

Սեպտեմբեր 16,2009 00:00

Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնց մարզչական շտաբը հրավիրել է նախապատրաստվելու սեպտեմբերի 19-ին «Հրազդան» ստադիոնում կայանալիք աշխարհի գավաթի Հայաստան-Ֆինլանդիա ընտրական հանդիպմանը: Նրանք են:

Դարպասապահներ.

Աննա Կարապետյան («Քոլեջ»), Քրիստինե Սարգսյան («Բանանց»):

Պաշտպաններ.

Արմինե Խաչատրյան («Բանանց»), Սյուզաննա Սայադյան («Քոլեջ»), Անի Ղուկասյան («Ֆուրման»), Ալիսա Խաչատրյան («Քոլեջ»), Մարինե Կարապետյան («Քոլեջ»), Արուսյակ Եփրեմյան («Բանանց»):

Կիսապաշտպաններ.

Քրիստինե Մանգասարյան («Բանանց»), Լիլիթ Կարապետյան («Բանանց»), Լուսինե Հովհաննիսյան («Քոլեջ»), Վարդինե Խանզադյան («Բանանց»), Քրիստինե Հակոբյան («Բանանց»), Մարիամ Ստեփանյան («Բանանց»):

Հարձակվողներ.

Էլեոնորա Դավթյան («Բանանց»), Քրիստինե Ալեքսանյան («Հոմենմեն», Լիբանան), Գայանե Կոսանյան («Հոմենմեն», Լիբանան), Հռիփսիմե Եփրեմյան («Քոլեջ»), Ազատուհի Համբարձումյան («Բանանց»):

Ըստ ՀՖՖ մամուլի քարտուղարության տարածած տեղեկատվության, մեր աղջիկների հավաքականն ուսումնամարզական հավաքը կսկսի հանդիպումից մեկ օր առաջ, սեպտեմբերի 18-ին՝ «Ռեժինե» հյուրանոցում: Դա կբավականացնի՞ պատշաճ մակարդակով նախապատրաստվելուն: Բնականաբար՝ ոչ: Առավել եւս, որ Հայաստանի կանանց առաջնություն մեզանում չի անցկացվում ու աղջիկները խաղային փորձ չունեն: Էլ չենք խոսում խաղադաշտում գոնե միմյանց հասկանալու կամ մշակված կոլեկտիվ գործողություններ կատարելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել