Գյումրիի քաղաքային ստադիոնում կայացավ հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի գավաթի ամենամյա՝ ութերորդ խաղարկությունը:
Գյումրեցի լեգենդար մարզիկի ցույց տված 8 մ 86 սմ արդյունքն արդեն 22 տարի չի հաջողվում գերազանցել Հին աշխարհամասի եւ ոչ մի հեռացատկորդի:
Այս տարի Էմմիյանի հայրենի քաղաքում մրցեցին յոթ երկրների՝ Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իսրայել, Քենիա, 17 ատլետներ (10 տղամարդ եւ 7 կին): Հասկանալի է, որ նրանցից ոչ ոք ի վիճակի չեղավ մոտենալ գյումրեցու ռեկորդին: Առաջին եռյակը կազմեցին:
Տղամարդիկ:
1. Օլեքսանդր Սոլդատկին (Ուկրաինա)՝ 7 մ 80 սմ
2. Արսեն Սարգսյան (Հայաստան)՝ 7 մ 63 սմ
3. Սերգեյ Պավլուչենկո (Ուկրաինա)՝ 7 մ 41 սմ:
Կանայք:
1. Վանեսսա Գլադոն (Ֆրանսիա)՝ 6 31 սմ
2. Լորիեն Ուգեն (Մեծ Բրիտանիա)՝ 6 մ 22 սմ
3. Ալյոնա Շչորս (Ուկրաինա)՝ 5 մ 90 սմ: