Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որն օրերս փայլուն հաղթանակ տոնեց շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում, նոյեմբերի 4-ից 19-ը Մոսկվայում հանդես կգա աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարում: Այս մասին տեղեկացրել են կազմակերպիչները՝ հրապարակելով արդեն հայտնի դարձած շախմատիստների անունները: Նրանք են. Վիշվանաթան Անանդը, Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Պետեր Լեկոն, Բորիս Գելֆանդը, Վասիլի Իվանչուկը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Պյոտր Սվիդլերը եւ Ռուսլան Պոնոմարյովը: