Երեքշաբթի օրը, առավոտյան, Վրաստանի Արեւմուտքում գտնվող Զուգդիդիի կենտրոնական կայարանում պայթյուն է տեղի ունեցել: «Վրացական երկաթգծեր» ՍՊԸ-ից տեղեկացրել են, որ պայթյունը տեղի է ունեցել Զուգդիդի-Թբիլիսի ուղեւորատար գնացքի վերջին վագոնի տակ, երբ գնացքը պատրաստվել է շարժվել դեպի Թբիլիսի: Պայթյունի պահին գնացքում ուղեւորներ չեն եղել, եղել են միայն ուղեկցողները: Պայթուցիկը տեղադրված է եղել երկաթգծերի տակ, իսկ պայթյունի հետեւանքով վնասվել է միայն վագոնը: «Newsru»-ն հիշեցնում է, որ սա վերջին 4 ամիսների ընթացքում Սամեգրելոյի տարածաշրջանում արդեն չորրորդ պայթյունն է: