Սեպտեմբերին ԱՄՆ-ն ռոտացիոն կարգով գլխավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Միացյալ Նահանգների նախագահը՝ ի դեմս Բարաք Օբամայի, պատմության մեջ առաջին անգամ ԱԽ-ում անձամբ է նախագահելու: Այդ մասին տեղեկացնում է «Newsru»-ն: ԱԽ-ում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաեւ միջուկային զենքի տարածման հարցը: Այս համատեքստում համաշխարհային հանրությանը առավելապես մտահոգում են Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը: