Իրանի եւ համաշխարհային գերտերությունների ներկայացուցիչ «վեցյակի» հանդիպումը, որի քննարկման առանցքը լինելու է իրանական միջուկային ծրագիրը, հնարավոր է, որ տեղի ունենա Թուրքիայում: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հաղորդել է Եվրոպական միության արտաքին կապերի գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան՝ հավելելով, որ դա դեռ վերջնական որոշում չէ: Հանդիպումը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 1-ին: