Տաջիկստանն ու Ռուսաստանը քննարկում են Տաջիկստանի տարածքում տեղակայված 201-րդ ռուսական ռազմական հենակետի ներկայության հարցը: Դուշանբեն մտադիր է դրա դիմաց Ռուսաստանից վարձակալության մի կլորիկ գումար՝ տարեկան 300 մլն դոլար պահանջել, թեեւ այդ հարցում շահագրգիռ են ե՛ւ Դուշանբեն, ե՛ւ Մոսկվան: «Նեզավիսիմայա գազետան», վկայակոչելով քաջատեղյակ իր աղբյուրներին, նաեւ փոխանցում է, թե Տաջիկստանը, բացի վարձակալության վճարը, պահանջում է նաեւ հանրապետության տարածքում գտնվող ռազմական տեխնիկայի եւ զենքի նկատմամբ վերահսկողություն ստանալ: Աղբյուրը շեշտում է, որ քննարկումները դժվար են ընթանում, եւ կողմերն առայժմ համաձայնության չեն հանգել, թեեւ ռուսական ռազմական հենակետի կարգավիճակի մասին համաձայնագիրը հնարավոր է, որ ստորագրվի արդեն հոկտեմբերին, երբ աշխատանքային այցով Մոսկվա ժամանի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: