Հաագայի ռազմական հանցագործությունների միջազգային դատարանն առաջարկել է ազատ արձակել Բոսնիայի Հանրապետության նախկին նախագահ, բոսնիացիների առաջնորդ Բիլյան Պլավշիչին, որը մեղադրվել էր մարդկության դեմ կատարած հանցագործության մեջ եւ ներկայումս արդեն 11-րդ տարին կրում է սահմանված պատիժ-ազատազրկումը: BBC-ն փոխանցում է, որ, դատարանի կարծիքով, Պլավշիչը շվեդական բանտում արդեն կրել է իր համար սահմանված պատժի երկու երրորդը եւ հարկ է նրան ազատ արձակել լավ վարքի համար: Պլավշիչը մեղավոր էր ճանաչվել 2003-ին մարդկության դեմ կատարած հանցագործությունների՝ 1990-ական թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ Բոսնիայի՝ սերբերի կողմից վերահսկվող հատվածից մուսուլմանների եւ խորվաթների տեղահանության մեջ: Նախկին նախագահը դատարանում ընդունել էր իրեն առաջադրված մեղքը: Մեղադրողները համաձայնել են նրա վրայից հանել բոլոր, այդ թվում՝ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքները: