Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսները սկսեցին հսկել Աբխազիայի ծովային տարածքը

Սեպտեմբեր 16,2009 00:00

\"\"Երեքշաբթի օրը ռուս սահմանապահներն արդեն սկսել են իրականացնել Աբխազիայի սահմանների պաշտպանությունը: Ներկայումս այդ հանրապետության տարածքում ձեւավորված ռուսական սահմանապահ ստորաբաժանումներում ներգրավված է ավելի քան 1000 մարդ: Այս մասին տեղեկացնում է «Newsru»-ն: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության երեկ տարածած հաղորդագրության համաձայն, այսուհետեւ Սեւ ծովի՝ Աբխազիայի ափերին հարող ջրային տարածք մուտք գործող վրացական նավերը կկանգնեցվեն:

Այսպիսի որոշումը ռուսական կողմը պայմանավորում է ապրիլի 30-ին Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ կնքված «Աբխազիայի պետական սահմանը համատեղ ուժերով պաշտպանելու մասին» համաձայնագրով: Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը խոստացել էր խորտակել վրացական նավերը, «բայց առանց Մոսկվայի օգնության»: Աղբյուրը միաժամանակ շեշտում է, թե դժվար է ասել՝ ռուս սահմանապահները հատկապես ի՞նչն են պաշտպանելու, որովհետեւ ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի Հռչակագրի համաձայն, յուրաքանչյուր պետություն իրավունք ունի սահմանել իր տարածքային ջրերի լայնության սահմանը՝ չգերազանցելով ծովային 12 մղոնը: Միջազգային հանրությունը չի ճանաչում Աբխազիայի անկախությունը եւ աբխազական ափամերձ 12 մղոնանոց գոտին համարում է Վրաստանի ծովային տարածք:

Ընդսմին, երեկ «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, ՌԴ նախագահի հանձնարարությամբ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարների՝ Մերաբ Կիշմարիայի եւ Յուրի Տանաեւի հետ ստորագրել է ռազմական ոլորտում համագործակցության նոր պայմանագիր, որի համաձայն՝ ռուսական միավորված զինուժը իր բազաները կտեղակայի այդ երկու հանրապետությունների տարածքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել