Լրահոս
Օրվա լրահոսը

Պրեմիաներ՝ միայն հայրենիքում ապրողներին

Սեպտեմբեր 16,2009 00:00

Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը՝ երեկ ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ լրացումներ կատարեց «Գիտական եւ գիտա-տեխնիկական գործունեության մասին» օրենքում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքերով, օրինագծով կարգավորվում է ՀՀ Գիտությունների ակադեմիայի կողմից ակադեմիկոսներին եւ թղթակից-անդամներին վճարվող պրեմիաների վճարման գործընթացը: Այսօր ակնհայտ է, որ որոշ հայ գիտնականներ լքել են երկրի սահմանները, եւ նրանց պրեմիաների հարցը հետագայում պետք է լուծվի դատական կարգով: Արդյունքում, պետությունը բավական մեծ միջոցներ է վճարում անձանց, որոնք Հայաստանում վաղուց չեն աշխատում: Ներկայացված օրինագծով կարգավորվում են այս խնդրի հետ կապված մոտեցումները: Մասնավորապես, փաստաթղթով նախատեսված է, որ պրեմիաները կվճարվեն այն անձանց, ովքեր իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանում կամ գտնվում են արտասահմանյան կարճաժամկետ գործուղման մեջ: Օրինագծով սահմանվում է, որ այդ գիտնականների՝ հայրենիք տեղափոխվելու դեպքում երեք ամսվա ընթացքում նրանց համար պրեմիաները կվերականգնվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել